«ՏԱՐՎԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ, ՏԱՐՎԱ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-ԴՈՒԲԱՅ» ամենամյա հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխություն

08.10.2023

ՏԱՐՎԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ

Բիզնես աշխարհի կենտրոններից մեկում՝ Արևելքի ամենահարուստ հեքիաթային Դուբայ քաղաքում, կայացավ «ՏԱՐՎԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ, ՏԱՐՎԱ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ-ԴՈՒԲԱՅ» ամենամյա հայկական մեծամասշտաբ մրցանակաբաշխությունը, որտեղ հանդիսավոր արարողությամբ հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունների, ընկերությունների, հանրային ծառայողների և ուղղակի իրենց ոլորտի նվիրյալների անունները, որոնք սոցիոլոգիական հարցումների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների, լրագրողական հետաքննությունների արդյունքում ստացան իրենց միջազգային պատվավոր՝ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» մրցանակներն ու պատվոգրերը: «Տարվա լավագույն և առաջատար հասարակական կազմակերպություն» անվանակարգում «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» ընկերության պատվավոր մրցանակի արժանացավ ոլորտում առաջատար՝ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան»: Պատվավոր մրցանակն ստացավ հաշվապահական ոլորտում մեծ ներդրում և վաստակ ունեցող հասարակական գործիչ, Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: Միջոցառմանը Ասոցիացիայից մասնակցեց նաև Ասոցիացիայի անդամ Դավիթ Մարտիրոսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում