Երևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

02.06.2023

Հաշվապահ

Երևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը 10 տարեկան է:
2023 թվականի հունիսի 2-ին Երևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի հիմնադրման 10-րդ տարեդարձն էր։
10-ամյակի միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը, տեղակալները, գործընկերները, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Գործունեության 10 տարիների ընթացքում Երևանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը սպասարկել է շուրջ 600 հաճախորդի, այս պահին համագործակցում է շուրջ 200 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց գրասենյակի գործունեության 10-ամյա պատմությունը, հավատարիմ և երկարամյա հաճախորդներին հանձնվեցին շնորհակալագրեր։

Կիսվել սոց․ ցանցերում