«Ֆինտեքս Քընսալթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը
12.08.2026
Արտաշատ քաղաքում` Օգոստոսի 23, 89/2 հասցեում, իր դռներն է բացել «Ֆինտեքս Քընսալթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը:
Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, այլ անդամներ, բանկերի մասնաճյուղերի ներկայացուցիչներ, Արտաշատ քաղաքում և հարակից բնակավայրերում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրասենյակի հիմնադրման նպատակը, առաքելությունը, տարածաշրջանում ստանձնած պարտականությունները։
«Ֆինտեքս Քընսալթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը հենց միջոցառման ընթացքում հաճախորդի հետ կնքեց իր առաջին հաշվապահական հաշվառման ծառայության մատուցման պայմանագիրը։