Էներգետիկա
Էներգետիկան Հայաստանի ամենաօպերատիվ և ծախսային տեսանկյունից ամենաարդյունավետ սեկտորներից մեկն է: Հայաստանը կարողանում է ամբողջությամբ բավարարել էներգիայի ներքին պահանջարկը: Քանի որ Հայաստանը չունի վառելիքի սեփական ռեսուրսներ, մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգիայի սեփական աղբյուրների ստեղծմանը, ինչպիսիք են՝ ջրի, քամու և արևային էներգիան: Հայաստանը բավարար էլեկտրականություն է արտադրում՝ բավարարելու ներքին պահանջարկը: Այն նաև առևտուր է իրականացնում հարևան երկրների հետ, արտահանելով ավելին, քան ներմուծում է: Արտադրվող հզորության 31%-ը ատոմային, 28%-ը՝ հիդրո և 41%-ը՝ ջերմաէներգիան է (օգտագործելով ներմուծվող բնական գազը): Վերջին տարիներին էլեկտրաէներգիայի թողարկումը կազմել է 7.7 մլրդ կիլովատտ-ժամ (կՎտ-ժ): Էլեկտաէներգիայի արտահանումը կազմել է 1.31 մլրդ կՎտ-ժ, իսկ ներմուծումը՝ 0.15 մլրդ կՎտ-ժ: