Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է, այն Հայաստանի արտահանման կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին ունեցող ոլորտն է․ երկրի ապրանքային արտահանման 32%-ը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին։ Հանքարդյունաբերությանը բաժին է հասնում երկրի արդյունաբերական արտադրանքի 25%-ը և ՀՆԱ-ի 5.5%-ը։
Հայկական Զարգացման Գործակալության տվյալների համաձայն, Հայաստանն ունի շինարարական և համախառն օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, ներառյալ բազային և թանկարժեք մետաղների 30 հանքավայր։ Այդ հանքավայրերից մոտավորապես 400 հանք, այդ թվում 22 բազային մետաղների և թանկարժեք մետաղների հանքեր ներկայումս շահագործվում են։
Ոլորտին առնչվող հիմնախնդիրներից են հիմնական արտադրատեսակաների արժեշղթաների կարճ (թերզարգացած) լինելը, շրջակա միջավայրի աղտոտման բարձր մակարդակը և ոլորտը կարգավորող դաշտի խնդիրները։