Մշակող արդյունաբերություն
Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի մշակող արդյունաբերության ճյուղը, քանի որ ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է դրա 1/5 մասը։
Վերջին տարիներին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Տնտեսության այս ճյուղը, հատկապես մշակող արդյունաբերության ուղղությունը, միշտ գտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ըստ հիմնավորման՝ արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ, դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով։
Աշխատողների ներգրավման աջակցություն մշակող արդյունաբերության ոլորտում
Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման աջակցության նոր միջոցառում։ Միջոցառման շրջանակներում շահառուին աջակցությունը տրամադրվում է շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների առաջին տասներկու ամիսների համար աշխատողների մասով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի չափով, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր շահառուին մեկ աշխատողի մասով տասներկու ամիսների հաշվարկով 500.000 դրամ: Սահմանվել են նաև միջոցառման շահառուների շրջանակը, աջակցություն ստանալու նպատակով դիմումը լիազոր մարմնին ներկայացնելու կարգը և ժամկետները:
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։
18.12.2023


