Շինարարություն

Շինարարությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է, կառուցում և վերակառուցում է տարբեր նշանակության շենքեր ու կառույցներ։ Այն որոշիչ դեր ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Ճյուղի արտադրանքն արտադրական ձեռնարկությունների, տրանսպորտային ճանապարհների, էներգետիկ համակարգի, ջրատեխնիկական կառույցների, բնակելի տների, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական, գիտական, մշակութային և այլ հաստատությունների, օբյեկտների ավարտված և գործարկված շենքերն ու շինություններն են։ Հայաստանի շինարարության ոլորտը 2000-2008 թթ.-ը ցուցադրել է կայուն և դինամիկ աճ, միաժամանակ 2008 թ.–ին շինարարության ծավալները հասել են ռեկորդային մակարդակի` մոտ 858.7 մլրդ. դրամ։ Սակայն 2008 թ.–ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի շինարարության ոլորտը տարեցտարի անկում է գրանցել՝ հասնելով 442.3 մլրդ. դրամի: Մինչև 2018 ‎թվականը անկման այդ միտումը պահպանվում էր, իսկ 2018-2019 ‎թվականներից ոլորտը վերջապես սկսեց աճ գրանցել։ Վերջին շրջանում պետական միջոցներով կատարված ‎շինարարական ծավալները նախորդող տարիների ‎համեմատ աճել են 8.9 %-ով, մասնավոր կազմակերպությունների կողմից ‎իրականացվող աշխատաքների ծավալները՝ 1.4 %-ով, իսկ բնակչության ‎կողմից կատարված շինարարական աշխատանքները՝ 6.1 %-ով։