05.05.2023
2023 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգային հարցն էր.
- Ասոցիացիային անդամագրվելու համար դիմած իրավաբանական անձի` «Լիդեր Ըքաունթինգ» ՍՊԸ-ի անդամ դառնալու պահանջների բավարարման քննարկում և անդամագրման հաստատում։
Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 15 անդամները, որից՝ 10 առկա և 5 հեռավար:
Բոլոր 15 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի հարցին և հաստատեցին Ասոցիացիայի անդամ դառնալու համար դիմած «Լիդեր Ըքաունթինգ» ՍՊԸ-ի անդամակցությունը Ասոցիացիային։
Շնորհավորում ենք «Լիդեր Ըքաունթինգ» ՍՊԸ-ին և մաղթում նորանոր հաջողություններ։