ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Կիսվել սոց․ ցանցերում
24.10.2026

Հոկտեմբերի 24-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 35-րդ հերթական համաժողովը։
Բացման խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը՝ ներկայացնելով նիստի օրակարգային հարցերը․
- Ասոցիացիայի 2022-2025թթ. գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատում,
- Ասոցիացիայի վերստուգիչի ընտրություն,
- Ասոցիացիայի Խորհրդի նոր կազմի ընտրություն։
Համաժողովը կայացավ պատվիրակների մասնակցությամբ և համարվեց իրավազոր․ 134 պատվիրակից ներկա էին 119-ը, ովքեր բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի բոլոր հարցերին։
Այնուհետև Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը անդրադարձավ օրակարգային հարցերին։
Համաժողովի վերջին հատվածում կազմակերպեց քննարկում, մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրին առաջարկներ, ստացան պարզաբանումներ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար։
Կիսվել սոց․ ցանցերում
