27.04.2024
2024 թվականի ապրիլի 27-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) քսանմեկերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.
- 2024-2028թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
- Օրենսդրական վերջին փոփոխությունների ներկայացում,
- Օրենսդրական նոր նախագծերի ներկայացում,
- Այլ հարցերի քննարկում հարց ու պատասխան ձևաչափով։
Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 100, որից ներկա` 97, բացակա՝ 3) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։