27.01.2025
Հունվարի 25-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության քսանութերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.
- 2025-2030թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
- Օրենսդրական վերջին փոփոխությունների ներկայացում,
- Խնդիրների և առաջարկների քննարկում։
Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 114, որից ներկա` 108, բացակա՝ 6) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։