22.01.2025
Հունվարի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության քսանյոթերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.
- Ասոցիացիայի Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
- Ասոցիացիայի Խորհրդի կազմում նոր անդամի ընտրություն։
Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 390, որից 45-ը` առկա, 345-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցերին։
Համաժողովին հեռավար ռեժիմով մասնակցեցին նաև Ասոցիացիայի մարզային անդամները: