31.03.2021

2021 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) տասնմեկերորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.
- Կազմակերպության անվանման փոփոխության և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում
- Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում:
Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։