Առանձին մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված ապրանքներում օտարերկրյա ապրանքների և ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգի մասին
03.10.2023

Հարգելի գործընկերներ.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը։ Պատրաստի արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացումն իրականացվում է հայտարարատուի կամ նրա հանձնարարությամբ գործող անձանց կողմից այն մաքսային մարմին ներկայացվող դիմումի հիման վրա, որն իրականացնում է «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ հսկողությունը։
Մանրամասներին ծանոթանալու և խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 12 30 08։