Արմավիրի մարզ

29.07.2021

2021թ. հուլիսի 29-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ` Տիգրան Շահբազյանը, խորհրդատուներ` Անի Ավանեսյանը, Հովհաննես Սարգսյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Արմավիրի մարզ` հանդիպելու Էջմիածնի և Արմավիրի գործընկեր գրասենյակների անդամներին, տեղում ծանոթանալու վերջիններիս կողմից գործարարներին հաշվապահական և հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին:
Շրջայցի ընթացքում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի տնօրեն Կարինե Միքաելյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը:

Դիմել խորհրդատվության համար

Պարտադիր լրացման դաշտ *