Հարկային խորհրդատվություն

Հարկային խորհրդատվությունը` ըստ ծառայության մատուցման հաճախականության, լինում է մեկանգամյա և շարունակական։
Մեկանգամյա հարկային խորհրդատվությունը իրականացվում է ծառայության համար դիմած հաշվապահի տվյալ հարցի շրջանակներում, ունենում է նեղ մասնագիտական ընդգրկում։ Ըստ հարցի բարդության և պատվիրատուի ցանկության՝ խորհրդատուն կարող է կազմակերպել նաև անհատական ուսուցման գործընթաց` հետագայում տվյալ խնդրից խուսափելու համար։
Երկարաժամկետ խորհրդատվության պարագայում կնքվում է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում խորհրդատուն` բացի պարբերաբար կազմակերպվող հարց ու պատասխանը, նաև պարտավորվում է ժամանակ առ ժամանակ իր հաճախորդին ուղարկել ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններին վերաբերող իրազեկումները, ծանուցումները, ինչպես նաև այլ մասնագիտական նյութեր։