Լոռու մարզ

02.09.2021

2021թ. սեպտեմբերի 2-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ` Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ` Տիգրան Շահբազյանը, խորհրդատուներ` Անի Ավանեսյանը, Հովհաննես Սարգսյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Լոռու մարզ` հանդիպելու Վանաձորի, Ալավերդու և Ստեփանավանի գործընկեր գրասենյակների անդամներին, տեղում ծանոթանալու վերջիններիս կողմից գործարարներին հաշվապահական և հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին:
Շրջայցի ընթացքում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից համագործակցության հուշագրեր ստորագրեց ներքոնշյալ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ.
«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ,
«Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ,
«Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ:
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը:

Դիմել խորհրդատվության համար

Պարտադիր լրացման դաշտ *