Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր

19.06.2021

2021թ. հունիսի 19-ից հունիսի 22-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ` Տիգրան Շահբազյանը, խորհրդատուներ` Անի Ավանեսյանը և Հակոբ Դանիելյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Սյունիքի և Վայոց ձորի մարզեր` հանդիպելու Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի և Եղեգնաձորի գործընկեր գրասենյակների անդամներին, տեղում ծանոթանալու վերջիններիս կողմից գործարարներին հաշվապահական և հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին:
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր թիրախին` կրթելով, որակավորելով և աջակցելով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը:

Դիմել խորհրդատվության համար

Պարտադիր լրացման դաշտ *