11.03.2026
Ամուր և համախմբված թիմ ունենալու համար Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան շատ է կարևորում թիմակառուցման բազմատեսակ միջոցառումները, որոնցից մեկն էլ ներկայացումների թիմային դիտումն է:
Մարտի 10-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Ասոցիացիայի անդամները միասին դիտեցին Արամ Մելիքյանի «Օրինակելի» մոնո-ներկայացումը։
Ներկայացումը համադրված էր կենդանի երաժշտությամբ, ինտերակտիվ հատվածներով և անակնկալ բեմական պահերով՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ և հանդիսատեսին ներգրավելով բեմական գործողությունների մեջ։
Այսպիսի մշակութային հանդիպումները ոչ միայն հարստացնում են մասնակիցների տպավորությունները, այլև ավելի են ամրապնդում թիմային կապերը՝ ստեղծելով միասնական հիշողություններ և դրական էներգիա, որն էլ հետագայում փոխանցվում է թիմային աշխատանքի արդյունավետությանը։
Շնորհավորում ենք մեր թիմի լավ բարեկամ Արամ Մելիքյանին նման գեղեցիկ ներկայացման նախաձեռնության և հաջող իրականացման համար։