Ասոցիացիան հյուրընկալեց ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներին

02.10.2026

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվեցին ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոնի պատասխանատու Լուսիկ Շահնուբարյանը, «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտություններով սովորող 2-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև նրանց ծնողները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը ներկայացրեց Ասոցիացիայի պատմությունը, առաքելությունը, տեսլականը, նպատակներն ու արժեքները։
Ուսանողների և նրանց ծնողների համար ներկայացվեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի մրցույթի քննությունների անցկացման կարգն ու պահանջները, ինչպես նաև ուսանողների անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները Ասոցիացիայում և Ասոցիացիայի անդամ հաշվապահական գրասենյակներում։
Քննարկման ավարտին ուսանողները, նրանց ծնողները և ներկաները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում վստահության և համագործակցության համար։

Կիսվել սոց․ ցանցերում