2023 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահը Ասոցիացիայի բոլոր անդամների անունից երիտասարդներին նվիրեց դյուրակիր համակարգիչներ (նոթբուք)

28.12.2023

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան շարունակում է սատար կանգնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
2023 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին արցախցի երկու երիտասարդ իրենց ծնողների հետ։
Հյուրերին ընդունեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։
Ամանորի նախաշեմին նախագահը Ասոցիացիայի բոլոր անդամների անունից երիտասարդներին նվիրեց դյուրակիր համակարգիչներ (նոթբուք), որպեսզի նրանք կարողանան ի կատար ածել իրենց երազանքը` սովորել և աշխատել ծրագրավորման ոլորտում։
Բարի երթ և հաջողություններ ենք մաղթում ապագա ծրագրավորողներին։

Կիսվել սոց․ ցանցերում