2023թ. նոյեմբերի 24-ին ճանաչողական այցով Ասոցիացիայի հյուրն էր «Synergy International Systems» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանը
24.11.2023

2023թ. նոյեմբերի 24-ին ճանաչողական այցով, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահի հրավերով, Ասոցիացիայի հյուրն էր «Synergy International Systems» ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Պետրոսի Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում Վահագն Համբարձումյանը Աշոտ Հովհաննիսյանին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, անցած ուղին ու կատարված հիմնական աշխատանքները, հետագա անելիքներն ու նպատակները: Աշոտ Հովհաննիսյանն իր հերթին Ասոցիացիայի ներկայացուցիչներին պատմեց հետաքրքիր դրվագներ իր անցած ուղուց: Հանդիպման ընթացքում Աշոտ Հովհաննիսյանը Ասոցիացիայի նախագահին նվիրեց իր կենսագրությունն ու հաջողության պատմությունը ամփոփող «Վերելք» գիրքը: