2024 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հյուրընկալել էր Արցախից բռնի տեղահանված 23-ամյա Էլինա Բալասանյանին

04.04.2024

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա

2024 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հյուրընկալել էր Արցախից բռնի տեղահանված 23-ամյա Էլինա Բալասանյանին, ով փոքրիկ թռչնաբուծական ֆերմա է հիմնել Էջմիածնում, իսկ մեկ ամսից մտադիր է տեղափոխվել Լոռի:
Հյուրին դիմավորեց Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։ Ասոցիացիայի նախագահը և փորձագետները Էլինային ներկայացրեցին Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի հարկման առանձնահատկությունները, պատասխանեցին նրան մտահոգող բոլոր հարցերին և պատրաստակամություն հայտնեցին վերջինիս աջակցել ձեռնարկատիրական գործունեության բոլոր գործընթացներում։
Հանդիպման ավարտին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը Էլինային նվիրեց անձնական աճի և բիզնես ոլորտի գրքեր, շնորհակալություն հայտնեց նման համարձակ և օրինակելի նախաձեռնության համար:

Կիսվել սոց․ ցանցերում