2024 թվականի հուլիսի 31-ին Simple Business Academy-ում տեղի ունեցավ «Կորպորատիվ ֆինանսներ. փող աշխատե՞լ, թե՞ փողն աշխատեցնել» թեմայով սեմինարը, որը վարեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը
31.07.2024
2024 թվականի հուլիսի 31-ին Simple Business Academy-ում տեղի ունեցավ «Կորպորատիվ ֆինանսներ. փող աշխատե՞լ, թե՞ փողն աշխատեցնել» թեմայով սեմինարը, որը վարեց Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության նախագահ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Սեմինարին մասնակցեցին ինչպես տնտեսագիտական կրթությամբ անձինք, այնպես էլ բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Վահագն Համբարձումյանը ներկայացրեց կորպորատիվ ֆինանսների կառավարման հիմնական սկզբունքները, ֆինանսական հոսքերի բաղկացուցիչ մասերն ու դրանց ճիշտ կառավարման եղանակները։
Սեմինարի վերջում ներկաները հնչեցրին իրենց հարցերը և ստացան դրանց պատասխանները։
Շնորհակալություն ենք հայտնում Simple Business Academy-ի անձնակազմին նման բովանդակալից սեմինարի նախաձեռնման և բարձր մակարդակով անցկացման համար։