2024 թվականի հունիսի 6-ին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և Խորհրդի որոշ անդամներ հյուրընկալեցին Նարե Սահակյանին՝ շնորհավորելու միջազգային մրցանակաբաշխությունում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցնելու առիթով
06.06.2024
2024 թվականի մայիսի 16-20-ը Իտալիայի Ջոյոզա Յոնիկա քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդ դաշնակահարների» միջազգային մրցանակաբաշխությունը, որում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց Նարե Սահակյանը, ով հանդիսանում է Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի գործընկեր «ՄԷԱ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի բաժնետեր-տնօրեն Լուսինե Եղիազարյանի դուստրը։
2024 թվականի հունիսի 6-ին Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և Խորհրդի որոշ անդամներ հյուրընկալեցին Նարե Սահակյանին՝ շնորհավորելու այդ գեղեցիկ առիթով։
Նարեն կիսվեց իր տպավորություններով, պատմեց մրցանակաբաշխության հետ կապված հետաքրքիր մանրամասներ։
Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից շնորհավորեց Նարեին հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։