2024 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Ասոցիացիայի անդամակցության համար դիմած թեկնածուները
10.05.2024
2024 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Ասոցիացիայի անդամակցության համար դիմած թեկնածուները։
Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը հրավիրվածներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունն ու նպատակները, Ասոցիացիային անդամակցելու և Ասոցիացիայի հետ համագործակցելու առավելությունները, Ասոցիացիայի կողմից անդամ հանդիսացող հաշվապահական հաշվառման գրասենյակներին տրամադրվող խորհրդատվության և մասնագիտական աջակցության եղանակները։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում ամենակարևոր սկզբունքին. կրթության, որակավորման և աջակցության միջոցով բարձրացնել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտություններն ու պատասխանատվությունը՝ նպաստելով Հայաստանում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի զարգացմանն ու կայացմանը: