30.04.2026
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2026 թվականի ապրիլի 7-ի թիվ 20-Ա որոշման համաձայն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Գործարարության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի հաշվապահների ասոցիացիան։
Ապրիլի 30-ին տեղի ունեցավ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Նիստի ընթացքում ներկայացվեցին խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, անդամները, ինչպես նաև քննարկվեցին վարչական, քրեական և աշխատանքային իրավունքի ոլորտներում առկա օրենսդրական և գործնական խնդիրները։ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ևս հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով իր մասնագիտական դիտարկումներն ու առաջարկությունները։
Հայաստանի հաշվապահների ասոցիացիան կարևորում է նման ձևաչափերում ներգրավվածությունը՝ նպաստելով գործարար միջավայրի զարգացմանը և ոլորտային խնդիրների բարձրաձայնմանը։