Ասոցիացիայի անդամի որդին՝ Քիք-բոքսինգի Եվրոպայի չեմպիոն

11.10.2025

Հպարտությամբ հայտնում ենք, որ Վարդենիսում գործող «Բեսթֆին» հաշվապահական գրասենյակի աշխատակից, Ասոցիացիայի անդամ Ասյա Գևորգյանի որդի Գառնիկ Գևորգյանը 2025 թվականի սեպտեմբերի 12-14-ը մասնակցել է Իտալիայում ընթացած Քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությանը և նվաճել է ոսկե մեդալ։
Ասոցիացիայի բոլոր անդամներով շնորհավորում ենք Գառնիկին և մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։

Կիսվել սոց․ ցանցերում