Հաշվապահների Ասոցիացիան ընդգրկվել է նշված կառույցներում ձևավորված նոր հասարակական խորհուրդների անհատական կազմում

21.01.2026

Ուրախ ենք տեղեկացնել,
որ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան ընդգրկվել է նշված կառույցներում ձևավորված նոր հասարակական խորհուրդների անհատական կազմում.

  • ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
  • ՀՀ ֆինանսների նախարարություն,
  • ՀՀ արդարադատության նախարարություն,
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

Ասոցիացիայի փորձագիտական ներուժի ներգրավվածությունը հասարակական խորհուրդներում հնարավորություն կտա`

  • ապահովել մասնագիտական համայնքի ձայնը որոշումների կայացման գործընթացում,
  • նպաստել ներառական և կենսունակ գործարար միջավայրի ձևավորմանը,
  • ակտիվորեն մասնակցել ոլորտային քաղաքականության մշակմանը։

Շնորհակալ ենք վստահության համար և պատրաստ արդյունավետ աշխատանքի։

Կիսվել սոց․ ցանցերում