Ս.թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ, Էջմիածնում գտնվող «Բեսթ Բիզնես Փարթներ» հաշվապահական հաշվառման գրասենյակը Ասոցիացիայի և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպեց սեմինար-քննարկում

11.10.2024

Սեմինար քննարկում

Ս.թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ, Էջմիածնում գտնվող «Բեսթ Բիզնես Փարթներ» հաշվապահական հաշվառման գրասենյակը Ասոցիացիայի և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպեց սեմինար-քննարկում, որը նպատակաուղղված էր ՀՀ հարկային օրենսգրքի 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների ներկայացմանը Էջմիածին համայնքի և հարակից բնակավայրերի բիզնես ներկայացուցիչներին:
Սեմինարը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ, Հայաստանի Աուդիտորների և Փորձագետ Հաշվապահների պալատի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրենսդրական փոփոխությունները.

  • միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկման համակարգում նոր սահմանափակումները,
  • շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունը և դրա արդյունքում լրացուցիչ հարկային բեռի ավելացումը,
  • հարկման հատուկ համակարգ անցնելուց ավելացված արժեքի հարկի վերաձևակերպումները:

Սեմինարն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով, որի արդյունքում մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
Իրազեկմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները չափազանց կարևոր են բիզնեսի արագ ադապտացման, օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատման և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի բացահայտման ու նվազեցման համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ այլ գրասենյակները (գրասենյակներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://armaa.am/am/partners) նույնպես առաջիկայում կնախաձեռնեն իրազեկման սեմինար-քննարկումներ ՀՀ տարբեր համայնքներում։
Նոր օրենսդրական փոփոխություններին իրազեկված լինելու, ինչպես նաև ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք մասնակցել մեր գործընկեր գրասենյակների կողմից իրականացվող սեմինար քննարկումներին, դիմել մեզ կամ Ասոցիացիայի անդամ գրասենյակներին` խորհրդատվություն ստանալու համար։

Կիսվել սոց․ ցանցերում