Ս.թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ, Սիսիանում գործող «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնը Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպեց սեմինար-քննարկում

28.11.2024

«Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոն

Ս.թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ, Սիսիանում գործող «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնը Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպեց սեմինար-քննարկում, որը նպատակաուղղված էր ՀՀ հարկային օրենսգրքի 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների ներկայացմանը Սիսիան համայնքի և հարակից բնակավայրերի բիզնես ներկայացուցիչներին:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրենսդրական փոփոխությունները.

  • միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկման համակարգում նոր սահմանափակումները,
  • շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունը և դրա արդյունքում լրացուցիչ հարկային բեռի ավելացումը,
  • հարկման հատուկ համակարգ անցնելուց ավելացված արժեքի հարկի վերաձևակերպումները:

Սեմինարն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով, որի արդյունքում մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
Իրազեկմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները չափազանց կարևոր են բիզնեսի արագ ադապտացման, օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատման և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի բացահայտման ու նվազեցման համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ այլ գրասենյակները (գրասենյակներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://armaa.am/am/partners) նույնպես առաջիկայում կնախաձեռնեն իրազեկման սեմինար-քննարկումներ ՀՀ տարբեր համայնքներում։
Նոր օրենսդրական փոփոխություններին իրազեկված լինելու, ինչպես նաև Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք մասնակցել մեր գործընկեր գրասենյակների կողմից իրականացվող սեմինար-քննարկումներին, դիմել մեզ կամ Ասոցիացիայի անդամ գրասենյակներին` խորհրդատվություն ստանալու համար։

Կիսվել սոց․ ցանցերում