Ս.թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ, Աբովյանում գտնվող «Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպեց սեմինար-քննարկում
07.11.2024
Ս.թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ, Աբովյանում գտնվող «Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակը Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպեց սեմինար-քննարկում, որը նպատակաուղղված էր ՀՀ հարկային օրենսգրքի 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունների ներկայացմանը Աբովյան համայնքի և հարակից բնակավայրերի բիզնես ներկայացուցիչներին:
Սեմինարը վարեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ, Հայաստանի Աուդիտորների և Փորձագետ Հաշվապահների պալատի անդամ Հասմիկ Հարությունյանը։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ օրենսդրական փոփոխությունները.
- միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկման համակարգում նոր սահմանափակումները,
- շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունը և դրա արդյունքում լրացուցիչ հարկային բեռի ավելացումը,
- հարկման հատուկ համակարգ անցնելուց ավելացված արժեքի հարկի վերաձևակերպումները:
Սեմինարն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով, որի արդյունքում մասնակիցները` տարածաշրջանի բիզնես ներկայացուցիչներ, հաշվապահներ, ոլորտի այլ մասնագետներ, ստացան սպառիչ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
Իրազեկմանն ուղղված նմանատիպ նախաձեռնությունները չափազանց կարևոր են բիզնեսի արագ ադապտացման, օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատման և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի բացահայտման ու նվազեցման համար։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ գրասենյակները կշարունակեն իրականացնել (գրասենյակներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://www.armaa.am/am/partners) առաջիկայում իրազեկման սեմինար-քննարկումներ ՀՀ տարբեր համայնքներում։
Նոր օրենսդրական փոփոխություններին իրազեկված լինելու, ինչպես նաև ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք մասնակցել մեր գործընկեր գրասենյակների կողմից իրականացվող սեմինար-քննարկումներին, դիմել մեզ կամ Ասոցիացիայի անդամ գրասենյակներին` խորհրդատվություն ստանալու համար։