Շնորհավորանքներ՝ էսսեների մրցույթում արձանագրած հաջողության կապակցությամբ

30.05.2025

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան ջերմորեն շնորհավորում է Ասոցիացիայի անդամներ Լալա Վենյամինովին և Նարե Թամրազյանին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված «ՀՀ տնտեսությունը 21-րդ դարի փոխակերպումների համատեքստում» խորագրով էսսեների մրցույթին մասնակցելու և գերազանց արդյունքներ ցուցաբերելու համար։
Լալա Վենյամինովը իր «Հանքարդյունաբերության տնտեսական նշանակությունը ՀՀ-ում» էսսեով մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը, իսկ Նարե Թամրազյանը իր «Ֆինանսական հաշվետվությունների համախմբման կարգավորումները ՀՀ-ում» էսսեով արժանացել է հավաստագրի։
Նշենք նաև, որ Լալա Վենյամինովը և Նարե Թամրազյանը ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի մրցույթում հաղթած ուսանողներից են, ովքեր մրցույթից անմիջապես հետո աշխատանքի են անցել Ասոցիացիայում։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Լալային և Նարեին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ։

Կիսվել սոց․ ցանցերում