«Գործընկեր Գրասենյակ» հաշվապահական կենտրոն

Հաշվապահ I Հաշվապահական ծառայություններ Գորիսում

Հասցե. ք․Գորիս, Գ․ Տաթևացու 9, Արդշինբանկի շենք, 3-րդ հարկ, գ․Շինուհայր, Տաթև համայնք, մայրուղի 13/2
Հեռախոս. (096/94) 14 01 03, (095) 13 01 03, (098) 14 01 73, (094) 76 01 03, (044/98/99) 46 01 03
Էլ.փոստ. gorcnkergrasenyak@gmail.com
Աշխատանքային գրաֆիկ. Երկուշաբթի - Ուրբաթ` 09:00 - 18:00

«Գործընկեր Գրասենյակ» հաշվապահական կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականի մարտի 9-ին Գորիս քաղաքում: Այս պահին գրասենյակն ունի շուրջ 600 հաճախորդ։ 
Գրասենյակը մատուցում է հաշվապահական ծառայություններ։
Գրասենյակի ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև.

  • Հաշվապահական և հարկային հաշվառում
  • Հարկային խորհրդատվություն
  • Պետական ռեգիստրի գործառույթներ
  • Կնիքների պատրաստում
  • ՀԴՄ սարքերի վաճառք և սպասարկում
  • Գործունեությունների լիցենզավորում
  • Արտադրանքների սերտիֆիկացում
  • Պետական գնումներին մասնակցություն
  • Ակտերի բողոքարկում

Կիսվել սոց․ ցանցերում

Accountant | Accounting Services in Goris

Հաճախորդի կարծիքներ

«Համագործակցության կամար» ԲՀԿ

Շուրջ 30 տարի է, ինչ Գորիսում գործում է «Համագործակցության Կամար» ԲՀԿ–ի բարեգործական ճաշարանը, որը հիմա վերածվել է «Տարեցների ցերեկային խնամքի կենտրոն»–ի: 
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում շատ գործընկերներ է ունեցել: Արդեն 7 տարի է, ինչ մեր լավագույն գործընկերների շարքն է լրացնում հաշվապահական գրասենյակը ։
Առնչվելով քաղաքի անապահով խավի հետ, անկախ քեզանից տխրություն է իջնում հոգուդ վրա: Բայց, երբ պետք է առնչվեմ՝ աշխատանքի բերումով, գրասենյակի աշխատակազմի հետ, երբեք առիթը բաց չեմ թողնում: Այնպիսի թեթևությամբ եմ բարձրանում երրորդ հարկում գտնվող գրասենյակը, որովհետև գիտեմ, որ այնտեղ ինձ դիմավորում են ժպտադեմ, հաճելի, բարեկիրթ ու դրական էմոցիաներ պարգևող մի ամբողջ կոլեկտիվ: Դուք իրականացնում եք բարձրակարգ սպասարկում: Ձեզ հետ աշխատելը պարզապես հաճույք է:        
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեր բարեխիղճ ու ազնիվ  աշխատանքի և հասկացողության համար:
Դուք թիմ եք, ովքեր գիտեն, թե ինչպես հասկանալ և աջակցել, աշխատել, կիսել ուրախությունը և պահպանել լավ ժպիտների մթնոլորտը:
Մաղթում եմ ձեր ողջ թիմին առողջություն, հաջողություն, բարեկեցություն, եռանդ, լավ տրամադրություն և, իհարկե, ընկերության հետագա բարգավաճում:
Հարգանքով՝ «Համագործակցության կամար» ԲՀԿ-ի նախագահ՝ Կարինե Ավետիսյան։