Հասցե. ք․Վեդի, Արարատյան 45/44, Ակբա բանկի դիմաց
Հեռախոս. (096/77/41/55) 02 19 80
Էլ.փոստ. irazekhashvapah@gmail.com
Աշխատանքային գրաֆիկ. Երկուշաբթի - Ուրբաթ` 09:00 - 18:00
«Իրազեկ Հաշվապահ» հաշվապահական գրասենյակը հիմնադրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Վեդի քաղաքում: Այս պահին գրասենյակն ունի շուրջ 580 հաճախորդ։
Գրասենյակը մատուցում է հաշվապահական ծառայություններ։
Գրասենյակի ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ստորև.
- Հաշվապահական և հարկային հաշվառում
- Հարկային խորհրդատվություն
- Պետական ռեգիստրի գործառույթներ
- Կնիքների պատրաստում
- ՀԴՄ սարքերի վաճառք և սպասարկում
- Գործունեությունների լիցենզավորում
- Արտադրանքների սերտիֆիկացում
- Պետական գնումներին մասնակցություն
- Ակտերի բողոքարկում

Թափուր աշխատատեղեր

Հաշվետար
Վերջնաժամկետ՝ 15-09-2025
«Իրազեկ Հաշվապահ» հաշվապահական գրասենյակը երկարաժամկետ համագործակցության է հրավիրում եռանդուն, աշխատասեր, տվյալների մեծ բազաների հետ արագ և ճկուն աշխատելու ունակությամբ հաշվետարի։
🕟 Ամբողջ դրույք

Հաշվապահ
Վերջնաժամկետ՝ 15-08-2025
«Իրազեկ Հաշվապահ» հաշվապահական գրասենյակի թիմը համալրելու համար անհրաժեշտ է ֆինանսական կրթությամբ, պատասխանատու և բարեկիրթ հաշվապահ՝ թափուր հաստիքը համալրելու համար։ Անհրաժեշտ հմտություններն են՝ կրթական աստիճան (առնվազն բակալավրի կոչում) հաշվապահության, ֆինանսների կամ տեխնիկական գիտությունների բնագավառներում, հաշվապահական հաշվառման ծրագրերի իմացություն, հաշվապահական և հարկային օրենսդրության գերազանց տիրապետում, հայերեն լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
🕟 Ամբողջ դրույք
Ա/Ձ Արփինե Խաչատրյան
Գրասենյակի հետ համագործակցում եմ հիմնադրման օրվանից։ Ուրախ եմ աշխատել նման խելացի, համախմբված և պատասխանատու թիմի հետ։ Այս տարիների ընթացքում երբևէ չեմ առնչվել որևէ խնդրի հետ, քանի որ նրանց համակարգված աշխատանքի շնորհիվ ժամանակին ստացել եմ ճիշտ օրենսդրական տեղեկատվություն։ Նույնիսկ տարածքային հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել մեր համագործակցությանը։ Այժմ ունեմ կայուն և ճանաչված բիզնես։
Հարգանքով՝ անհատ ձեռնարկատեր՝ Արփինե Խաչատրյան։
Ա/Ձ Գագիկ Հովհաննիսյան
Մինչ բիզնես սկսելը` չգիտեի որտեղից սկսել գործընթացը, այդ հարցում ինձ օգնեց «Իրազեկ հաշվապահ» հաշվապահական հաշվառման գրասենյակը իր խելացի ու գրագետ խորհրդատվությամբ։ Շատ ուրախ եմ, որ այսքան տարի աշխատում եմ նման հոգատար թիմի հետ։ Երբևէ իրենց ուղղված հարցը չի մնացել անպատասխան և,որ ամենակարևորն է պատասխանը ստացել եմ ժամանակին ու անսխալ։ Թիմի հետևողականության շնորհիվ բիզնեսում ունեցել եմ բավականին մեծ առաջընթաց։Շնորհակալ եմ գրասենյակի ողջ անձնակազմից։
Հարգանքով՝ անհատ ձեռնարկատեր՝ Գագիկ Հովհաննիսյան։
Ա/Ձ Էվելինա Հակոբյան
2017թ․-ից բիզնեսիս հաշվապահությունը տեղափոխել եմ «Իրազեկ հաշվապահ» հաշվապահական հաշվառման գրասենյակ, այդ օրվանից ոչ մի խնդիր չեմ ունեցել հարկային դաշտում գրասենյակի բանիմաց և հմուտ մասնագետների շնորհիվ։ Գովելի է շատ, որ տարածաշրջանում ունենք նման հզոր գրասենյակ, որտեղ կարող ենք առանց երկմտելու դիմել և ստանալ մեզ հուզող բոլոր օրենսդրական հարցերի պատասխանը։ Շնորհակալ ենք հիմնադիրներին և բոլոր աշխատակիցներին։
Հարգանքով՝ անհատ ձեռնարկատեր՝ Էվելինա Հակոբյան։