«Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Վայք» մասնաճյուղի բացման արարողությունը

29.10.2025

Վայք քաղաքում` Ջերմուկի խճուղի 53/2 հասցեում, իր դռներն է բացել «Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակի «Վայք» մասնաճյուղը:
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի անձնակազմը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, այլ անդամներ, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, համայնքում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր, կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրված անձինք։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մասնաճյուղի հիմնադրման նպատակը, առաքելությունը, համայնքում ստանձնած պարտականությունները։
Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը և այլ հյուրեր։
Գրասենյակի սեփականատեր Արամայիս Սարգսյանը և տնօրեն Խաժակ Հախվերդյանը շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիային՝ համագործակցության և վստահության համար, ինչպես նաև բոլոր ներկաներին` հրավերն ընդունելու և տոնական օրը գրասենյակի հետ միասին նշելու համար։
«Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակ` հոգատարություն ձեր գործի նկատմամբ։ 

Կիսվել սոց․ ցանցերում