2024 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան կրկին հյուրընկալել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներին
03.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան կրկին հյուրընկալել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողներին և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Խանզադյանին։
Հյուրերին ընդունեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։
Ներկաների համար կազմակերպվեց «ՀԱՄ-ով (Հաջողակ Անձի Մտածելակերպով) ուսանողներ» խորագրով շարքի հերթական բաց դասը, որի թեման էր «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները»:
Բաց դասի ընթացքում հյուրերին ներկայացվեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև հաշվապահի մասնագիտության հեռանկարները և կարիերայի աճի հնարավորությունները։
Քննարկումը հագեցած էր նաև ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ողջ անձնակազմին համագործակցության համար: