2024 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները
26.09.2024
2024 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայում հյուրընկալվել էին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները՝ կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Խանզադյանի ուղեկցությամբ։
Հյուրերին դիմավորեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը։
Հրավիրված ուսանողների համար կազմակերպվեց «ՀԱՄ-ով (Հաջողակ Անձի Մտածելակերպով) ուսանողներ» խորագրով շարքի հերթական բաց դասը, որի թեման էր «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները»:
Վահագն Համբարձումյանը հյուրերին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև հաշվապահի մասնագիտության հեռանկարները և կարիերայի աճի հնարավորությունները։
Քննարկումը հագեցած էր նաև ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ողջ անձնակազմին համագործակցության համար: