2024թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ առաջին սեմինարը ուղղված «Սահմանադրական իրավունք և նորմատիվ իրավական ակտեր» քննական առարկայի հարցերի պարզաբանմանը
04.10.2024
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ 2-րդ կուրսի ուսանողների համար Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան նախաձեռնել է մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված որակավորման քննությունների անցկացում։
Վերոնշյալ քննություններին նախապատրաստվելու համար Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի կողմից պարբերաբար կկազմակերպվեն սեմինարներ քննական առարկաների հարցաշարերում ընդգրկված թեմաների վերաբերյալ։
2024թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ առաջին սեմինարը ուղղված «Սահմանադրական իրավունք և նորմատիվ իրավական ակտեր» քննական առարկայի հարցերի պարզաբանմանը, որի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: Ուսանողներն ուղղեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։
Մաղթում ենք հաջողություն առաջիկա քննություններին։