2025 թվականի հուլիսի 2-ին «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանը և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը կնքեցին համագործակցության հուշագիր
02.07.2025

Հուլիսի 2-ին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ն` ի դեմս «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանի, և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղը` ի դեմս տնօրեն Արմեն Խառատյանի, կարևորելով գործընկերության և համագործակցության դերը կրթական ոլորտում, ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով.
- ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ հանդիսացող հաշվապահական գրասենյակներում,
- բաց դասերի, սեմինարների և մասնագիտական քննարկումների համատեղ կազմակերպում,
- լավագույն ուսանողներին աշխատանքի տեղավորման և կրթաթոշակի տրամադրման հնարավորության ընձեռում։
Շնորհակալություն ենք հայտնում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ողջ անձնակազմին համագործակցության և վստահության համար։