Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում ընդլայնել գործունեության վերսկսում չհամարվող դեպքերի շրջանակը
26.09.2024
2024թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Հայաստանի Ներդրումային Խորհրդի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց օրենսդրական առաջարկ, որով նախատեսվում է ընդլայնել հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածում գործունեության վերսկսում չհամարվող դեպքերի շրջանակը։