Ասոցիացիան մասնակցեց ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստին

14.07.2026

Հուլիսի 14-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։
Նիստին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան ներկայացնում էր Ասոցիացիայի անդամ Մերի Ալեքսանյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման, հարկային և իրավական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծին առնչվող հարցեր։
Օրակարգում ընդգրկված էր նաև «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը, որի նպատակն է դյուրացնել արտադրական նշանակության հողերի օգտագործումը վերականգնվող էներգետիկայի նպատակներով։
Ասոցիացիան շարունակաբար ներգրավված է ոլորտային քննարկումներում՝ կարևորելով մասնագիտական համայնքի ձայնի ներկայացումն ու գործնական խնդիրների բարձրաձայնումը։

Կիսվել սոց․ ցանցերում