Ասոցիացիան ՓՄԶ զարգացման ենթախորհրդի հերթական նիստի մասնակից
Կիսվել սոց․ ցանցերում
16.11.2026

Նոյեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ Մերի Ալեքսանյանը։
Նիստի ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիտարկումները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 207.1-ին հոդվածով սահմանված «ծնողական ժամի» կարգավորումների կիրառման վերաբերյալ՝ բարձրաձայնելով գործնականում առաջացող հնարավոր խնդիրները։
Քննարկման մյուս թեման վերաբերում էր բիզնեսից բիզնեսին (B2B) ապրանքների առաքում իրականացնող տնտեսավարողների բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների կայանման և դրա հետ կապված իրավակարգավորումների հարցերին։
Քննարկումներին մասնակցեցին բիզնեսի և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։
Ասոցիացիան կարևորում է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի աշխատանքներին մասնակցությունը՝ որպես բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մասնագիտական քննարկումների և ոլորտային խնդիրների բարձրաձայնման կարևոր հարթակ։
Կիսվել սոց․ ցանցերում
