Հանդիպում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ուսանողների հետ
18.09.2025
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի (ք.Վանաձոր) տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանը, «B2B» հաշվապահական կենտրոնի (ք.Վանաձոր) տնօրեն, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Լիլիթ Դերձյանը և այլ անդամներ հյուրընկալվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղում։
Ասոցիացիայի նախագահը ողջունեց ներկաներին և ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում, այնուհետև ներկայացրեց կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
Ասոցիացիայի և ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը բարձր առաջադիմությամբ ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին` հնարավորություն ընձեռելով «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ սովորող 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողներին։
Այնուհետև ելույթներով հանդես եկան «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը և «B2B» հաշվապահական կենտրոնի տնօրեն Լիլիթ Դերձյանը, ովքեր ներկայացրին Ասոցիացիային անդամակցելու առավելությունները, ինչպես նաև ուսանողներին ընձեռվող մասնագիտական աճի հնարավորությունները և հեռանկարները։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության մեջ իրենց ուսանողներին ներգրավելու և ուսման հանդեպ մոտիվացիայի բարձրացման համար։
Մենք Նույնպես շնորհակալություն ենք հայտնում համալսարանի ղեկավարությանը համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։