«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրի հանձման պաշտոնական արարողություն

29.05.2025

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ

Մայիսի 29-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի և Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղի միջև 2021թ․ սեպտեմբերի 25-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կայացավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի 2024-2025թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մրցույթում հաղթած «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Սոնա Մելքումյանին հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի անդամ, Կապանի Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և շնորհավորեց ուսանողին կրթաթոշակի մրցույթում հաղթելու կապակցությամբ, այնուհետև հանդիսավոր կերպով հանձնեց անվանական կրթաթոշակի հավաստագիրը։
Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի պարտականություններ կատարող Նունե Իսակյանը և Ինժեներական տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիլիթ Եղիազարյանը։
«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի տրամադրման մրցույթը կրում է շարունակական բնույթ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների առաջադիմությունն ու մշտապես կրթվելու ձգտումը։

Կիսվել սոց․ ցանցերում