Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը մասնակցեց Հայաստանի Ներդրումային Խորհրդի կազմակերպած քննարկմանը

11.10.2025

Հոկտեմբերի 9-ին IC Armenia-ի փորձագիտական թիմը հանդիպում ունեցավ ՓՄՁ Զարգացման խորհրդին կից գործող հաշվապահական աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ: 
Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին շրջանառության հարկի հարկման համակարգի համար սահմանված շեմը անցնելու պարագայում ԱԱՀ հաշվանցման սահմանափակման խնդիրները և լուծման ճանապարհները:
Ասոցիացիան շարունակելու է ակտիվորեն մասնակցել ՓՄՁ հատվածի հաշվապահական գործընթացների բարելավմանն ուղղված քննարկումներին՝ նպաստելով հարկային համակարգի կատարելագործմանը։

Կիսվել սոց․ ցանցերում