Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի հանդիպումը ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների հետ

17.09.2024

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա և ՀՊՏՀ I Կրթաթշակ

2024 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և Խորհրդի մի շարք անդամներ հյուրընկալվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում։
Քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանի և անձնակազմի ջերմ ընդունելությունից հետո Ասոցիացիայի նախագահը ուսանողներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում:
Ասոցիացիայի և Համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրումը բարձր առաջադիմությամբ ուսանողներին` այս անգամ հնարավորություն ընձեռելով «Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող ուսանողներին։
Նախագահ Վահագն Համբարձումյանի կողմից ներկայացվեց կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Ասոցիացիայի նախագահը շնորհակալություն հայտնեց քոլեջի տնօրենությանը համագործակցության, վստահության և հայրենանվեր գործունեության համար։

Կիսվել սոց․ ցանցերում