ՀՀ ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ հերթական նիստ
Կիսվել սոց․ ցանցերում
18.11.2026

Նոյեմբերի 17-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Նիստի առանցքում որոշ ապրանքային խմբերի համար նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերի վերաբերյալ քննարկումն էր։ Անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության կողմից 2026 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված մի շարք որոշումներով հաստատված փորձնական ծրագրերին, որոնց նպատակն է գնահատել ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման մեխանիզմների կիրառելիությունը, փորձարկել տեղեկատվական համակարգի աշխատանքը և կատարելագործել ապրանքների հետագծելիության ու վերահսկողության գործընթացները։
Քննարկման ընթացքում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց Ասոցիացիայի անդամ հաշվապահական կազմակերպությունների կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող՝ որոշ ապրանքային խմբերի նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված խնդիրները։
Ասոցիացիան կարևորում է նմանատիպ մասնագիտական քննարկումներին մասնակցությունը՝ որպես ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու, գործարար միջավայրի կարիքները ներկայացնելու և կիրառվող կարգավորումների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու կարևոր հարթակ։
Կիսվել սոց․ ցանցերում
