23.09.2026
Ասոցիացիան ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի մասնակից
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին որպես Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչ մասնակցեց Լիլիթ Անտոնյանը։
Նիստի ընթացքում քննարկվեց «ՀՀ երիտասարդական քաղաքականությունը. երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցման մեթոդաբանությունը» հարցը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցության մեթոդաբանության նախագիծը՝ անդրադառնալով դրա հիմնական մոտեցումներին, աջակցության ձևերին ու մեթոդներին, ինչպես նաև երիտասարդների նախաձեռնողականության, կարողությունների զարգացման և համայնքային մասնակցության խթանման ուղղություններին։
Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում խորհրդի անդամները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց հարցերն ու դիտարկումները։
Ասոցիացիան կարևորում է հասարակական խորհրդի ձևաչափով ոլորտային քննարկումներին մասնակցությունը՝ նպաստելով մասնագիտական համայնքի դիտարկումների և առաջարկությունների ներկայացմանը։