26.11.2025
Նոյեմբերի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՓՄՁ Զարգացման Ենթախորհրդի 37-րդ նիստը:
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Օրակարգում ներառված էր երկու հարց`
- հարկման այլընտրանքային համակարգից հիմնական համակարգ անցած, սակայն որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին հայտարարությունը չներկայացրած հարկ վճարողների կողմից ԱԱՀ-ի դեբետային գումարների օգտագործման հնարավորություն ստանալու վերաբերյալ,
- գործարքի ճշգրտման արդյունքում նախկինում ավել հայտարարագրված հարկի գումարը նվազեցնելու հետ կապված վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ։
Ելույթներով հանդես եկան ՀՀ ՊԵԿ և ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ Մասնակիցներն իրենց դիրքորոշումը հայտնեցին հարցերի շուրջ։
Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը: